Հրայր Թովմասյանի ու նրա սանիկի գործն ուղարկվել է դատարան

Դատախազությունը հաստատել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և նրա սանիկի գործով մեղադրական եզրակացությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և նրա սանիկ Նորայր Փանոսյանի գործով մեղադրական եզրակացությունը դատախազությունը հաստատել և գործն ուղարկել է դատարան: Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Հրայր Թովմասյանը չի կարող ՍԴ նախագահ լինել. Փաշինյան

Հիշեցնենք`2020թ.–ի հունվարի 9–ին դատավոր Գագիկ Պողոսյանը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին կալանավորելու որոշում էր կայացրել։

2019թ.–ի սեպտեմբերի 28-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց Հրայր Թովմասյանի` ՀՀ արդարադատության նախարար եղած ժամանակահատվածում Նորայր Փանոսյանի և ՀՀ ԱՆ ու Երևանի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ տվյալներ ձեռք բերելու մասին:

2019–ի քրեական քրոնիկոնը. Սերժ Սարգսյանի դեմ քրգործից մինչև Հրայր Թովմասյան

Փանոսյանի դեմ հարուցված քրգործը, մասնավորապես, վերաբերում է 1-ին նոտարական գրասենյակի սեփականաշնորհմանը։ Մեղադրանքի համաձայն` Փանոսյանն իր հետ փոխկապակցված քաղաքացիների ներգրավմամբ 63 մլն դրամ արժողությամբ տարածքը գնել է 47 մլն-ով, իսկ 33 մլն դրամ արժողությամբ տարածքը` 3 մլն–ով ու հետո շուկայականից անհամեմատ բարձր վճարներով վարձակալության հանձնել նոտարներին: