Հայաստանից տարվող խտանյութն անվտանգ տեղ կհասնի. ՀԿԵ-ն նոր վագոններ է գնել

Մի փոքր անցքն էլ բավական է, որպեսզի խտանյութը թափվի։ Նոր վագոնները փոխադրման ժամանակ գրանցվող կորուստները զգալի կկրճատեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի — Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղին» մետաղական հանքաքարերի փոխադրման համար 40 նոր կիսավագոն է գնել։ Վագոնների նոր խմբաքանակը ներկայացվել է Երևանի լոկոմոտիվային դեպոյում։

Նոր շարժակազմի շահագործումը թույլ կտա բարձրացնել փոխադրումների հուսալիությունն ու անվտանգությունը, ինչպես նաև կապահովի բեռի պահպանման բարձր մակարդակը:

Հայաստանից տարվող խտանյութն անվտանգ տեղ կհասնի. ՀԿԵ-ն նոր վագոններ է գնել

Պղնձի խտանյութը (հանքաքարի վերամշակման արդյունքը) Հայաստանից ամենաշատ արտահանվող ապրանքներից է. պատրաստի պղինձն ու դրանից ստեղծված ապրանքներ այստեղ չեն արտադրվում, հումքը դուրս է գնում։

Դրանց փոխադրման համար օգտագործվում են բաց վագոններ, որոնք մշտական վերանորոգման կարիք ունեն, քանի որ Վրաստանի սևծովյան նավահանգիստներում բեռնաթափման ժամանակ շատ են վնասվում:

Հայաստանից տարվող խտանյութն անվտանգ տեղ կհասնի. ՀԿԵ-ն նոր վագոններ է գնել

«Իսկ մի փոքր անցքն էլ բավական է, որ խտանյութը թափվի։ Այս նոր վագոնները մեզ կօգնեն մեր պատվիրատուների ապրանքներն առանց կորուստների տեղափոխել», - ասաց «Ապավեն» բեռնափոխադրող ընկերության նախագահ Գագիկ Աղաջանյանը։

ՀԿԵ ներդրումները 2020 թվականին գերազանցելու են 4,4 մլրդ դրամը. Ալեքսեյ Մելնիկով

Նրա խոսքով` այս գործընթացն անհրաժեշտ է դիտարկել Հայաստանի տնտեսության զարգացման լայն համատեքստում, ինչն իր հերթին նպաստում է տրանսպորտային ծառայությունների բարելավմանը: Ի վերջո, տրանսպորտային ընկերություններն ինքնուրույն չեն զարգանում, այլ սպասարկում են բիզնեսին, արտադրությանը, առևտրին:

Հայաստանից տարվող խտանյութն անվտանգ տեղ կհասնի. ՀԿԵ-ն նոր վագոններ է գնել

«Բեռնափոխադրումների առումով «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունը «ՀԿԵ» ընկերության ծառայությունների խոշորագույն սպառողն է : Ավելի քան 10 տարվա մեր համատեղ համագործակցությունը հավաստում է, որ երկաթուղին կարողանում է ապահովել տարեցտարի «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության անխափան բեռնափոխադրումներ իրականացնելու աճող պահանջարկը: Կարծում եմ, շարժակազմի արդիականացումը հետագայում երաշխավորում է երկաթուղային փոխադրումների կայունությունը և որակը», - ասաց «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինը:

Հայաստանից տարվող խտանյութն անվտանգ տեղ կհասնի. ՀԿԵ-ն նոր վագոններ է գնել

Կիսավագոնները «Հարավկովկասյան» երկաթուղում շահագործվող շարժակազմի հիմնական տեսակներից են: 2015-2019 թվականների ընթացքում ընկերությունը գնել է 112 միավոր կիսավագոն: Եվս 70 միավոր նախատեսվում էր գնել 2020 թվականին, 40–ն արդեն Հայաստանում են:

ՀԿԵ–ին հանձնված պետական գույքն օտարվել է կառավարության որոշման պահանջների խախտմամբ

Նշենք, որ 2019 թվականին Հայաստանը արտահանել է 562 հազար տոննա պղնձի խտանյութ ՝ մոտ 627 մլն դոլար գումարի չափով։

Հայաստանից տարվող խտանյութն անվտանգ տեղ կհասնի. ՀԿԵ-ն նոր վագոններ է գնել

ՀԿԵ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունն է և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Հայաստանից տարվող խտանյութն անվտանգ տեղ կհասնի. ՀԿԵ-ն նոր վագոններ է գնել