Գոհար Ավետիսյանը «բացահայտել» է ապագա երեխայի հորն ու փոքրիկի սեռը. տեսանյութ

Հայտնի դիմահարդարը հատուկ միջոցառում է կազմակերպել` երեխայի սեռը հարազատներին ու մտերիմներին հայտնելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Հանրահայտ դիմահարդար Գոհար Ավետիսյանը տղա է ունենալու։ Նա երեխայի սեռը «բացահայտող» միջոցառում է կազմակերպել և տեսանյութ հրապարակել Instagaram–ի իր էջում։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է Գոհարն իր ապագա երեխայի հոր հետ կանգնել երկնագույն և վարդագույն փուչիկների առաջ, որոնց վերևում ևս մի մեծ սև փուչիկ կա։ Սկզբում նա պայթեցնում է սև փուչիկը, որի վրա գրված է` տղա՞, թե՞ աղջիկ, իսկ հետո սկսում է պայթեցնել վարդագույնները` թողնելով միայն երկնագույնները։

«Հիմա ես ավելի շատ եմ սպասում քեզ հետ հանդիպմանը, իմ սեր»,– տեսանյութին կից գրել է նա։

Օգտատերերն արձագանքել են գրառմանն ու բարեմաղթանքներ հղել Գոհարին։ Ոմանց ուշադրությունից չի վրիպել նաև նրա նոր ընտրյալի պահվածքը:

«Ինչո՞ւ նա գնաց։ Ինչո՞ւ նա ձեզ չգրկեց։ Նախկինի դեպքում ամեն ինչ ավելի վառ էր և ուրախ»,– գրել է մեկը։ Գոհարը պատասխանել է նրան. «Ձեր կարծիքը ձեզ պահեք։ Ոչ բոլորն են սիրում «խաղալ» տեսախցիկի առաջ»։

Հիշեցնենք` ռուսաստանաբնակ դիմահարդարն իր հղիության մասին հայտնել էր փետրվարի 1-ին` Instagram-ի իր էջում խորհրդանշական լուսանկար հրապարակելով։

«Գրողը տանի, ախր նոր–նոր էի նիհարել». Գոհար Ավետիսյանը խոսել է հղիության մասին

Հիշեցնենք, որ տևական ժամանակ առաջին ամուսնալուծության վերաբերյալ լուրերին ոչ մի կերպ չարձագանքող Գոհարը 2019-ի հունվարին խոստովանեց, որ 2 ամիս է` բաժանվել է ամուսնուց՝ Վահիկ Մարտիրոսյանից։

Ամուսնալուծությունից հետո Գոհարն անճանաչելիորեն փոխվեց։ Նա սկսեց նիհարել և հետևել առողջ ապրելակերպի կանոններին։ Երկրպագուները սկսեցին կատակել, որ ամուսնալուծությունը շատ դրական է անդրադարձել դիմահարդարի արտաքին տեսքի վրա։

Գոհար Ավետիսյանը Ռուսաստանում ամենահայտնի «բյութի» բլոգերն է։ Հիմա նա Instagram-ում ավելի քան հինգ միլիոն բաժանորդ ունի, իսկ նրա «Կերպարանափոխություն» նախագիծը քննարկվել է անգամ Daily Mail-ի էջերում։

Դիմահարդար Գոհար Ավետիսյանը որոշել է երգչուհի դառնալ «միամիտ» երգով. տեսանյութ