«Անհատականություն, վստահ է և էլեգանտ». արգենտինացի օգտատերերը քննարկում են Աննա Հակոբյանին

Սոցցանցերի օգտատերերը քննադատել են իրենց առաջին տիկնոջ հագուկապը Աննա Հակոբյանին ընդունելու ժամանակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի — Sputnik. Արգենտինայում գտնվող ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մեծ տպավորություն է թողել այդ երկրի շատ բնակիչների վրա։ Սոցցանցում հայտնվել են Արգենտինայի առաջին տիկին Ֆաբիոլա Յանյեզի հետ Հակոբյանի հանդիպման լուսանկարները։ Օգտատերերը Փաշինյանի կնոջ հասցեին հաճոյախոսություններ են շռայլել:

Հայաստանի և Ռուսաստանի մասնագետները միասին կբուժեն քաղցկեղով հիվանդ երեխաներին

Նշենք, որ մարտի 3-ին Աննա Հակոբյանը մեկնել է ԱՄՆ, իսկ մարտի 6-ին այցելել Բրազիլիա։ Հաջորդ օրը` մարտի 7-ին, Աննա Հակոբյանն արդեն Արգենտինայում էր։ Արգենտինայի առաջին տիկին Ֆաբիոլա Յանյեզի հետ նրա հանդիպումը տեղի է ունեցել Բուենոս Այրեսի նահանգի Օլիվոս քաղաքում։

Աննա Հակոբյանն ու  Ֆաբիոլա Յանյեզը խոսել են առաջին տիկինների դերի և առաքելության մասին, կարևորել համատեղ ծրագրերի իրականացումը՝ շեշտելով, որ չպետք է վատնել երկրի ղեկավարի տիկնոջ կարգավիճակը և պետք է այն ծառայեցնել ի բարօրություն ինչպես սեփական երկրի, այնպես էլ ամբողջ աշխարհի։

Հանդիպման արդյունքում Յանյեզը գրառում է արել Instagram-ի իր էջում։

«Այսօր ընդունել եմ ՀՀ վարչապետի տիկնոջը ՝ Աննա Հակոբյանին։ Նա «Իմ քայլը» և City of smile հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահն է և նպաստում է քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը», – գրել է Յանյեզը։ Արգենտինայի առաջին տիկինը նաև նշել է, որ Հակոբյանը «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիրն է: Յանյեզն ընդգծել է, որ ինչպես ինքը, այդպես էլ ՀՀ վարչապետի կինը նույն հայացքներն ունեն, նրանք երկուսն էլ պաշտպանում են մարդկանց իրավունքները:

«Մեծացել եմ ես արդեն...». Փաշինյանները նշում են Աննա Հակոբյանի ծննդյան օրը. տեսանյութ

Նրա այս գրառումն ավելի քան 26 հազար «լայք» է հավաքել ու բազում մեկնաբանություններ։ Օգտատերերը սկսել են ակտիվորեն քննարկել երկու տիկնանց տեսքը։

Այսպես, օգտատեր Ռոբերտո Ռոխասը Facebook-ի իր էջում հրապարակել է երկու տիկնանց լուսանկարները և գրել. «Ֆաբիոլա Յանյեզը և լրագրողը` ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը»։

«Անհատականություն, վստահ է և էլեգանտ». արգենտինացի օգտատերերը քննարկում են Աննա Հակոբյանին

«Անհատականություն։ Նա շատ վստահ է և շատ էլեգանտ», «Աստվածային...», «Շատ գեղեցիկ. արտահայտիչ դեմք ու անկեղծ ժպիտ», – այսպես են բնութագրել ՀՀ վարչապետի տիկնոջը արգենտինացի օգտատերերը։

Արգենտինացիները քննադատել են Յանյեզին։ Օրինակ` Caras արգենտինական պարբերականը, քննարկելով երկու տիկնանց հանդիպումը, գրել է, որ Ֆաբիոլան, ինչպես միշտ, արտասովոր տեսք ունի։

«Մեր նախագահի կինը հերթական անգամ ժողովրդին զարմացրել է իր էքսցենտրիկ հագուստով», - գրել է պարբերականը։

Ինչպես են անցկացրել հանգստյան օրը Նիկոլ Փաշինյանի ընտանիքում. տեսանյութ

Պարբերականի համաձայն, թեպետ առաջին տիկինը լավ տեսք ունի, բայց նրա հագուստը չի համապատասխանում նման ընդունելություններին։

Հանդիպման ավարտին Աննա Հակոբյանը Ֆաբիոլա Յանյեզին հրավիրել է Հայաստան։ Վերջինս սիրով ընդունել է հրավերը․ նախնական պայմանավորվածության համաձայն` այցը կկայանա աշնանը։