Ողբերգական փլուզում Երևանում. 2 մարդ մահացել է

Փրկարարական աշխատանքներից 2 ժամ անց դուրս են բերվել հողի տակ մնացածների մարմինները. բժիշկները արձանագրել են նրանց մահը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Մարտի 8-ին` ժամը 20:55-ի սահմաններում, Երևանի Ներքին Չարբախի 11 և 1-ին փողոցների խաչմերուկում փլուզում է տեղի ունեցել և հողային աշխատանքներ կատարելիս 2 քաղաքացի մնացել են հողի շերտի տակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Զենք, փամփուշտներ, գումար ու թանկարժեք իրեր. «Զվարթնոցում» ամփոփել են 2019-ի «պատահարները»

Դեպքի վայր են ժամանել փրկարար ծառայության 3 մարտական հաշվարկ, փրկարար-հոգեբաններ, Երևանի 1-03 շտապօգնության մի քանի հերթապահ խմբեր, ինչպես նաև հատուկ փրկարարական աշխատանքեր իրականացնող խումբը:

Փրկարարական աշխատանքներից 2 ժամ անց դուրս են բերվել հողի տակ մնացածների մարմինները. բժիշկները արձանագրել են նրանց մահը:

Արագած լեռան վրա Լեհաստանի քաղաքացին վնասել է ոտքը. դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարարները

Ըստ դեպքի վայրում հավաքվածների` մահացածները Ներքին Չարբախի բնակիչներ, 38-ամյա Գագիկ Ղ.-ն և 52-ամյա Գարիկ Մ.-ն են:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: