Կապանում տղամարդը կրակել է համաքաղաքացու ուղղությամբ. կասկածյալը ձերբակալվել է

Սպանությասն կասկածանքով բերման ենթարկվածը ինքնախոստովանական ցուցմունք է տվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Մարտի 8-ին` ժամը 02։00-ին, հրազենային վնասվածքներով Կապանի բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն քաղաքի բնակչի դի: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Ողբերգական փլուզում Երևանում. 2 մարդ մահացել է

Իրականացված գործողությունների արդյունքում իրավապահները պարզել են ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը (վերջինս ևս Կապանի բնակիչ է):

Բերման է ենթարկված և սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվածը տվել ինքնախոստովանական ցուցմունք է տվել։ Նա նշել է, որ ինքը անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, Կապան քաղաքի ավտոկամրջի մոտ, երկու անգամ կրակել է իր ծանոթ համաքաղաքացու վրա: Կասկածյալը ասել է, որ իր մոտ գտնվող կարճափող որսորդական հրացանը պահել է դեռևս պատերազմի տարիներից։

Խոշոր վթար Երևանում. 4 մեքենաների բախման հետևանքով 2 մարդ մահացել է

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: