ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik.«Ռուսիա 24» հեռուստաալիքը հայտնում է, որ Սիրիայի Հալեպ քաղաքում վերականգնվել են քաղաքային գլխավոր հիվանդանոցի աշխատանքները:
Ըստ զեկույցի` համալսարանական հիվանդանոցում գործում է 21 բաժանմունք, հիվանդներին օգնում է մոտ 100 բժիշկ:
Բժիշկներն ունեն Եվրոպայից ձեռք բերված ժամանակակից տեխնիկա: Նրանք կարող են ցանկացած օգնություն ցուցաբերել հիվանդներին:
Հալեպի արևմտյան մասը գնդակոծվել է. տուժել են խաղաղ բնակիչներ
Ամեն ամիս հիվանդանոցն ընդունում է մոտ 120 հիվանդ: Հալեպի հիվանդանոցում սովորում է մոտ 600 ուսանող, 2021-ին հիվանդանոցում կավելանա բժիշկների թիվը: