ԵՐԵՎԱՆ, 8 մարտի — Sputnik. Երևան քաղաքում ամենամեծ թվով ծննդօգնություն իրականացնող կազմակերպություններում այսուհետ երեխաների ծնունդները կգրանցվեն տեղում և կկատարվեն դրանից բխող օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթները:
Ինչպես տեղեկացնում են արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից, ծրագրի առաջին փուլին միացած բժշկական կազմակերպություններն են Էրեբունի բժշկական կենտրոնը (ծննդատուն), Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտը ու Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը:
Նշված բժշկական կազմակերպություններում այդ նպատակով հատուկ հատկացված վայրերում կատարվելու են հետևյալ պետական գրանցումները՝
Երեխայի ծննդի պետական գրանցում.
Երեխայի նկատմամբ հայրության ճանաչման պետական գրանցում.
Ամուսնության պետական գրանցում:
Երեք ծննդատուն արդեն փակվել է. մարզպետն ասաց` երբ ինքը քուն ու դադար չի ունենա