Ո՞ւր է գնում Արծրուն Հովհաննիսյանը ՊՆ մամուլի քարտուղարի պաշտոնից հրաժարվելուց հետո

Sputnik Արմենիայի տեղեկություններով` Արծրուն Հովհաննիսյանն իր աշխատանքային գործունեության հետագա ժամանակահատվածը կնվիրի ռազմական կրթությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. ՀՀ ՊՆ արդեն նախկին մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն, ամենայն հավանականությամբ, իր աշխատանքային գործունեության հետագա ժամանակահատվածը կնվիրի սպայական ռազմական կրթությանը։

Արծրուն Հովհաննիսյանն այլևս ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը չէ

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ նա առաջիկայում կնշանակվի Պն ռազմական կրթության բաժնի պետ կամ կգլխավորի Վազգեն Սագսյանի անվան ռազմական  համալսարանի ամբիոններից մեկը։

Նշենք, որ ՊՆ մամուլի քարտուղարի պաշտոնը լքելու որոշման մասին Արծրուն Հովհաննիսյանը երեկ հայտնել էր Facebook-ում` գրելով, որ ծառայության 23 տարիների ընթացքում երազել է զբաղվել ռազմական կրթությամբ:

«Ուրախ եմ, որ իմ ծառայությունը Հայաստանի Հանրապետության ԶՈւ-ում շարունակելու եմ հենց ռազմական կրթության ոլորտում: Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»,– գրել էր նա։

Դիրքապահները. Արծրուն Հովհաննիսյանը մարտական հենակետից լուսանկարներ է հրապարակել

Նշենք, որ Արծրուն Հովհաննիսյանը ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է 2012թ.–ից։

Մինչ այդ` 2010թ–ից, նա աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի քաղաքական հետազոտությունների ինստիտուտում՝ որպես ռազմական փորձագետ։

Սմերչ, թե... Արծրուն Հովհաննիսյանի հրապարակած լուսանկարները հարցեր են առաջացրել