ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Իտալիայի Էմիլիա Ռոմանիա մարզի Կաստելվետրո դի Մոդենա քաղաքում Lambrusco փրփրուն գինին հոսել է ծորակից։ Տեղեկությունը հայտնում է Gazzetta di Modena–ն։
«Այս գինիներն այստեղ են, որովհետև ես բարի մարդ եմ». օրգանական գինին «խնդրում են» դրսերում
Ըստ կայքի` նույն շրջանում գտնվող Սետեկանի գինեգործարանում տեխնիկական խափանում է եղել, որի հետևանքով տակառներում պահվող վարդագույն գինին հոսել է խողովակաշարով։
Խնդիրը կարողացել են շատ արագ վերացնել, իսկ տեղի իշխանությունը ներողություն են խնդրել գյուղի բնակիչներից` վստահեցնելով, որ այդ գինին վնասակար չէ մարմնի համար, մարդկանց առողջությանն ու հիգիենային էլ վտանգ չի սպառնում։
Հայաստանում էժան կոնյակ չպետք է լինի. պետությունը կստուգի բոլոր պահեստներն ու տակառները