Քաղաքացին սպառնում է նետվել Դավթաշենի կամրջից

Դավթաշենի կամրջի տարածքում այս պահին մեծ թվով ոստիկաններ ու քաղաքացիներ են հավաքվել։ Տեղում աշխատում են նաև փրկարարներն ու շտապ օգնության բժիշկները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. Քաղաքացին սպառնում է նետվել Երևանի Դավթաշենի կամրջից: Ինչպես դեպքի վայրից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը, այս պահին քաղաքացու հետ բանակցություններ են վարում ոստիկանության աշխատակիցները` հորդորելով նրան հետ կանգնել իր որոշումից։

Քաղաքացին սպառնում է նետվել Դավթաշենի կամրջից

Նախնական տեղեկություններով` քաղաքացին կամրջի մոտ ծառայություն իրականացնող  ոստիկաններին  հայտնել է, որ խնդիրներ ունի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ` կապված իր բնակարանային խնդրի հետ։

Ուզում էր կամրջից նետվել. Երևանում անցորդները կանխել են երիտասարդ աղջկա ինքնասպանությունը

Դավթաշենի կամրջի տարածքում այս պահին մեծ քանակությամբ ոստիկաններ ու քաղաքացիներ են հավաքվել։ Տեղում աշխատում են նաև փրկարարներն ու շտապ օգնության բժիշկները։

Հաղթանակ կամրջից մարդ է նետվել, մյուս մայթից օգնության շտապած ոստիկանը` վրաերթի ենթարկվել