Հայերը գեղեցկացնում են աշխարհը. նրանք ոսկիներով են վերադարձել գեղեցկության առաջնությունից

Հայաստանի պատվիրակության անդամները, բազմաթիվ մեդալներ նվաճելով ու մրցութային տարբեր անվանակարգերում նշանակալի տեղեր զբաղեցնելով, վերադարձել են Հայաստան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Եկատերինբուրգում կայացած Եվրոպայի գեղեցկության առաջնությանն առաջին անգամ հավաքական թիմ է մասնակցել Հայաստանից. հայկական դրոշի ներքո հանդես են եկել վարսահարդարման, մատնահարդարման և բարբերների (մորուքի ձևավորողներ) ոլորտի լավագույն մասնագետները և իրենց հմտությունների շնորհիվ ոսկե մեդալներ նվաճել։

Հայերը գեղեցկացնում են աշխարհը. նրանք ոսկիներով են վերադարձել գեղեցկության առաջնությունից

Մատնահարդարման տարբեր մրցույթներում ոսկե մեդալի ե ն արժանացել մատնահարդարներ Գայանե Այվազյանը, Նելլի Սիմոնյանը, Էմմա Գալստյանը, Անահիտ Գաբախչյանը, Հասմիկ Գևորգյանը, Անժելա Հայրապետյանը, Լիլի Չարչյանը։

Հայերը գեղեցկացնում են աշխարհը. նրանք ոսկիներով են վերադարձել գեղեցկության առաջնությունից

Վարսահարդարներ Ալլա Դարբինյանը, Թամար Աթանեսյանը, Արմիդա Ղազարյանը, Գայանե Արթին, Գևորգ Վարդանյանը,Մարինե Ոսկանյանը, Արտակ Մելիքյանը, Վիկտորյա Գալստյանը ևս Հայաստան են վերադարձել ոսկե մեդալներով։

Հայերը գեղեցկացնում են աշխարհը. նրանք ոսկիներով են վերադարձել գեղեցկության առաջնությունից

Հաջողություններ են գրանցել նաև հայ բարբերներ Հարութ Ջուլհակյանը,Կարեն Ղուկասյանը, Կարեն Մնացականյանը, Տյոմ Ղուկասյանը և Վիկտոր Չիլինգարյանը։ Նրանք տարբեր մրցույթներում զբաղեցրել են 2-րդ և 3-րդ հորիզոնականները

Մասնակցող խմբի մատնահարդարների թիմի ղեկավարը Ռաիսա Ռուբենին էր, վարսահարդարներինը՝ Ալինա Ղազարյանը, իսկ բարբերներինը՝ Հարություն Ջուլհակյանը։

Ռաիսա Ռուբենին Sputnik Արմենիային հայտնեց, որ գեղեցկության վարպետներն առաջիկայում անմոռանալի օրեր են խոստանում նաև Հայաստանում։

Բոստոնցի հայուհին` ԱՄՆ հեղինակավոր գեղեցկության մրցույթում. նա հպարտանում է իր արմատներով

«Եվրոպայի առաջնությունում մեր գլխավոր նպատակը ոչ միայն փայլուն մասնագիտական կազմով հանդես գալն էր, այլև մասնակիցներին տեղեկացնել, որ սեպտեմբերին Երևանում ունենալու ենք աննախադեպ գեղեցկության փառատոն»,-

Գեղեցկության համահայկական փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 18-21-ը Երևանում։

Եղունգների առաջին տիկինը. զարմանալի պատմություն` աստղերի մատները հարդարող հայուհու մասին

Եվրոպայի գեղեցկության առաջնությունը կայացել է փետրվարի 23-24-ը Եկատերինբուրգում։ 

Ծիծաղելի շպարով, դատարկ գրպանով, բայց երջանիկ. մարզից եկած ուսանողուհիների կյանքը