Հայաստանը փակում է կորոնավիրուսի ուղին. նոր խստացումներ եվրոպական երկրների համար

Առողջապահության նախարարը հայտարարել է, որ Հայաստանում 200–ից ավելի մարդ է հետազոտվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ում գրել է, որ կորոնավիրուսի տարածվածության պատճառով հատուկ հսկողություն պահանջող ուղղություններին (Չինաստան, Իրան, Իտալիա, Հարավային Կորեա և Ճապոնիա) ավելացվելու են նաև Ֆրանսիան, Գերմանիան և Իսպանիան:

Նա նաև նշել է, որ մինչ օրս կատարվել է 203 հետազոտություն կորոնավիրուսի հայտնաբերման համար։

Արցախում կորոնավիրուս չկա. նախարարությունը հայտարարություն է տարածել

«Հետազոտվել են բոլոր անձինք, որոնք ունեցել են համակցված բժշկական և համաճարակաբանական ցուցումներ»,– գրել է նախարարը։

Նշենք, որ Չինաստանը, Հարավային Կորեան, Իտալիան, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան ու Իսպանիան այսօր աշխարհում համարվում են վարակի տարածման տեսակետից ոչ բարենպաստ վիճակում գտնվող երկրներ։

Հայաստանում մինչ օրս կորոնավիրուսով վարակվելու 1 դեպք է արձանագրվել։ 29–ամյա տղամարդը Հայաստան էր եկել Իրանից։ Նրա հետ շփում ունեցած անձանց մոտ վարակ չի հայտնաբերվել։

Լրագրողներն ավելի շատ են նյարդայնացնում, քան կորոնավիրուսը. կյանքի ռիթմը` Ծաղկաձորում