«Դուք չորսդ էլ ոչ միայն գրավիչ եք, այլ նաև անհատականություն». նախագահ Սարգսյան

Հանրապետության նախագահի հյուրերը նրա հետ ջերմ ու անմիջական զրույցի ընթացքում ներկայացրել են իրենց գործունեությունը, պատմել են դրվագներ իրենց կյանքից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Կանանց տոնի նախօրեին նախագահական նստավայրում հյուրընկալել ու շնորհավորել է վաստակաշատ հայուհիների։ Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, Արմեն Սարգսյանը հյուրընկալել, առողջություն և ամենայն բարիք է մաղթել ժողովրդագետ, բանահավաք, ցեղասպանագետ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Վերժինե Սվազլյանին, պատմաբան, թարգմանիչ, պատմական գիտությունների թեկնածու, Երկրորդ Համաշխարհային պատերազմի մասնակից, Մատենադարանի ավագ գիտաշխատող Մարգարիտա Դարբինյանին, կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ ժողովրդական արտիստ Գեղունի Չթչյանին ու Երկրորդ Համաշխարհային պատերազմի վետերան Ռոզալիա Աբգարյանին:

«Դուք չորսդ էլ ոչ միայն գրավիչ եք, այլ նաև անհատականություն». նախագահ Սարգսյան

Արմեն Սարգսյանը չի մոռանում մղձավանջները. ՀՀ նախագահն անկեղծացել է

Բարձր գնահատելով նրանց վաստակը մեր պետության կայացման, մշակույթի զարգացման ու հանրահռչակման գործում` նախագահն ասել է, որ նրանցից յուրաքանչյուրը կենդանի պատմություն, հայրենիքին ու ժողովրդին արժանավայել ծառայելու և նվիրվելու կենդանի օրինակ են:
Հանրապետության նախագահի հյուրերը նախագահ Սարգսյանի հետ ջերմ ու անմիջական զրույցի ընթացքում ներկայացրել են իրենց գործունեությունը, պատմել են դրվագներ իրենց կյանքից, անդրադարձել իրենց ընտանիքների պատմությանը՝ հայոց ցեղասպանություն, Երկրորդ համաշխարհային պատերազմ։

«Դուք չորսդ էլ ոչ միայն գրավիչ եք, այլ նաև անհատականություն». նախագահ Սարգսյան

«Չնայած Մեծ եղեռնին, դժվարություններին և ցավին, մենք այսօր երկիր ենք, որն ունի հզոր բանակ, ունի երկու սիմֆոնիկ նվագախումբ, փայլուն երաժիշտներ է ծնում, ունի կոնսերվատորիա, որով կարող ենք հպարտ լինել։ Հայերս կարող ենք հպարտ լինել, քանի որ Երկրորդ համաշխարհային պատերազմում հսկայական ներդրում ունենք: Մատենադարան ունենք, որին շատ երկրներ նույնիսկ մոտիկ չեն: Մենք վերապրելու հատուկ գաղտնիք ունենք, ապրելու, գոյատևելու հատուկ շնորհ»,– ասել է նախագահը։

«Դուք չորսդ էլ ոչ միայն գրավիչ եք, այլ նաև անհատականություն». նախագահ Սարգսյան

Նախագահը նշել է, որ հպարտ է նման գեղեցիկ կանանցով շրջապատված լինելու համար և շեշտել, որ գեղեցկությունը տարիքի հետ կապ չունի, այն գրավիչ լինելու հատկություն է:

«Դուք չորսդ էլ ոչ միայն գրավիչ եք, այլ նաև անհատականություն»,– ասել է նա։

Նախագահը հատկապես կարևորել է, որ իր մոտ հյուրընկալված կին գործիչներն իրենց ներքին դրական էներգիան ու եռանդը փոխանցեն հաջորդ սերնդին:

«Մի հատ կոֆե կտա՞ք». Արմեն Սարգսյանը նորից «Արեգակ» փուռ–սրճարան է այցելել