ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 2020 թվականի փետրվարի 24-ի երեկոյան հերթափոխում ընդգրկված ծառայողը հիշյալ հիմնարկի կալանավորված անձ Վահագն Աբգարյանին ապօրինի դուրս է բերել իր խցից և ուղեկցել մեկ այլ հարկաբաժնի խուց, որտեղ գտնվող դատապարտյալները վիճաբանել են նրա հետ և հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորն ամորձիները մեխել է աթոռին
Ինչպես տեղեկացնում են ՀՔԾ մամուլի ծառայությունից, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ` ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձի կողմից ենթադրաբար պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ:
Կատարվում է նախաքննություն:
Ինչ խնդիրներ ու դրական փոփոխություններ կան «Աբովյան» ՔԿՀ–ում
Հիշեցնենք, որ ԶԼՄ–ները մարտի 4–ին գրել էին, որ 2020-ի փետրվարի 25-ին Նուբարաշենի բերդում քրեական աստիճանակարգ ունեցող երկու կալանավոր մտել են Ալավերդու քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանի խուց ու նրան դաժան ծեծի ենթարկել: Ըստ կալանավայրում տարածվող լուրերի, նաև դանակահարել են։ Աբգարյանին արյան մեծ կորստով տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց։ Իրավապահներին նա ասել է, որ խցում ընկել է եւ վնասել թևը։