Իրանում դիվանագետ է մահացել կորոնավիրուսի հետևանքով

Մահացած դիվանագետը եղել է Սիրիայում Իրանի դեսպանը, երկրի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի խորհրդականը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Իրանցի դիվանագետ և խորհրդարանի նախկին անդամ Հոսեյն Շեյխոլեսլամը մահացել է SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր տեսակի թոքաբորբի հետևանքով։ Տեղեկությունը հայտնում է «Իզվեստիան» ՝ հղում անելով IFP News-ին:

Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 3042–ի

Դիվանագետը մահացել է երեկ ՝ մարտի 5-ին, 68 տարեկանում։

Շեյխոլեսլամը տարբեր ժամանակահատվածներում զբաղեցրել Է Սիրիայում Իրանի դեսպանի պաշտոնը, եղել է երկրի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի խորհրդականը:

Մարտի 2-ին կորոնավիրուսից մահացել էր նաև Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի խորհրդական Մոհամմադ Միրմոհամադին։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մարտի 4-ի տվյալների համաձայն ՝ Իրանում կորոնավիրուսով վարակված 2992 անձ կա, վարակի զոհ են դարձել 92–ը։

«300 կգ սոխ և կարտոֆիլ, 120 լիտր բուսական յուղ». Տաջիկստանում խուճապ կա, կորոնավիրուս` ոչ

Հիշեցնենք` Չինաստանի կառավարությունը 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը հայտնել էր Ուհան քաղաքում անհայտ տեսակի թոքաբորբի բռնկման մասին։ Գիտականորեն ապացուցվել է, որ փոխանցման հիմնական գործոն են դարձել ծովամթերքից և օձից պատրաստված թեթև նախուտեստները։

ԱՀԿ–ի տվյալներով` կորոնավիրուսով վարակվելու դեպքեր են գրանցվել 79 երկրում։

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 9-ի. հաստատվել է ևս 5 դեպք