Գյումրիում ծեծված 13–ամյա աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է

Աղջկան Գյումրիից ռեանիմոբիլով տեղափոխել են Երևան, նա մի շարք վնասվածքներ ունի։ «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնի մասնագետները փորձում են փրկել ծեծված աղջնակին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Գյումրիում ծեծի ենթարկված 13–ամյա աղջնակին, որը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» և տեղում վիրահատվել, գիշերը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ռեանիմոբիլով բերել են Երևան։ Տեղեկությունը հայտնում է բուժկենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

«Երեխան ունի համակցված վնասվածքներ, գլխուղեղի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, որովայնի սալջարդ, աջ ամրակի կոտրվածք։ Վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, միացված է արհեստական շնչառության սարք»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մարտի 5-ին, ժամը 15․40-ին Գյումրու Պռոշյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել է 43-ամյա Մարինե Խ.-ի դիակը՝ բռնության հետքերով: Նույն տնից «տրավմային շոկ, գանգուղեղային փակ վնասվածքով» վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա մի աղջիկ: Նրանք մայր ու դուստր են:

Կասկածյալը մոր ընկերն էր. նոր մանրամասներ Գյումրու սպանությունից