ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Այսօր Իրան-Թուրքիա սահմանային գոտում երկրաշարժ է եղել, որը զգացվել է նաև Հայաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Իրանի ու Թուրքիայի սահմանին երկրաշարժ է եղել
«Մարտի 6-ին, տեղական ժամանակով ժամը 18:19-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 14:19-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38․360 և արևելյան երկայնության 44.520 աշխարհագրական կոորդինատներով Իրան-Թուրքիա սահմանային գոտի՝ Սալմաս քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 4․5 մագնիտուդով երկրաշարժ»,–ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում 2-3 բալ ուժգնությամբ:
Մեկ օրում` 2 երկրաշարժ. Իրան-Թուրքիա սահմանային գոտին կրկին ցնցվել է