ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր մեկնել է Ծաղկաձոր և տեսակցել «Գոլդեն փելես» հյուրանոցում ապրող քաղաքացիներին։ Նա իր այցելության մասին գրել է Facebook սոցիալական ցանցում։
«Քիչ առաջ այցելեցի մեր հատուկ պայմաններում ապրող 31 քաղաքացիների կեցավայր՝ ծանոթանալու նրանց կեցության պայմաններին և ինքնազգացողությանը։ Բոլորը ապահովված են անհրաժեշտ ամեն ինչով և իրենց լավ են զգում»,– գրել է նա։
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ է: Նա Իրանից Հայաստան է ժամանել փետրվարի 28-ին:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ավելի վաղ հայտնել էր, որ 31 մարդ մեկուսացվել է Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում։ Նրանք բոլորը կորոնավիրուսով վարակված տղամարդու հետ ինքնաթիռում շփված քաղաքացիներ են:
«Կորոնավիրուսը շատ վարակիչ չէ». եթե ամեն ինչ շարունակվի այս հունով, դասերը կսկսվեն
Ինքնաթիռի մյուս ուղևորների նկատմամբ սահմանվել է 14-օրյա տնային հսկողություն. նրանց հորդորել են տնից դուրս չգալ։
Բակո Սահակյանը կորոնավիրուսի հետ կապված խորհրդակցություն է անցկացրել