Արցախում կորոնավիրուս չկա. նախարարությունը հայտարարություն է տարածել

Արցախում համալիր միջոցառումներ են իրականացվում սուր շնչառական վարակների և նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նոր կորոնավիրուսի կասկածով նախորդ օրը Հայաստանի Հանրապետություն ուղարկված երկու քաղաքացիների փորձանմուշների լաբորատոր հետազոտության արդյունքները բացասական են եղել:

Երկաթուղում կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումներ են անցկացնում

«Հորդորում ենք բնակչությանը չճշտված տվյալներ չհրապարակել ու ապատեղեկատվություն չտարածել: Կոչ ենք անում կեղծ լուրերից խուսափելու համար հետևել պաշտոնական լրահոսի՝ պահպանելով վարակի տարածումը կանխարգելող՝ առողջապահության նախարարության կողմից առաջարկված միջոցները»,– նշված է նախարարության հայտարարության մեջ։

Ավելի վաղ Արցախի Հանրապետության կառավարությունը հայտնել էր, որ մի շարք գերատեսչությունների ներգրավմամբ իրականացվում են համալիր միջոցառումներ՝ սուր շնչառական վարակների և նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու ու հանրապետությունում համաճարակային վիճակը կայուն պահպանելու համար:

Իրանում կորոնավիրուսից հայ կին է մահացել

Ընդհանուր առմամբ, ախտորոշումը ճշտելու նպատակով, երեք տասնյակից ավելի փորձանմուշ է ուղարկվել ՀՀ, և ըստ առողջապահության նախարարության տրամադրած տվյալների՝ առայսօր բոլոր պատասխանները բացասական են:

Արսեն Թորոսյանն այցելել է «Գոլդեն փելես» հյուրանոցում ապրող 31 քաղաքացիներին