ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik.ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցին ներկա բոլոր լրագրողների ջերմությունը չափել են։
ԶԼՄ–ների ներկայացուցիչների ջերմությունը ջերմավիզորների միջոցով ստուգել են դիմակներով բուժաշխատողները։
Բարեբախտաբար, ոչ ոք հիվանդ չէր։
Հիշեցնենք` Չինաստանի կառավարությունը 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը հայտնել էր Ուհան քաղաքում անհայտ տեսակի թոքաբորբի բռնկման մասին։ Գիտականորեն ապացուցվել է, որ փոխանցման հիմնական գործոն են դարձել ծովամթերքից և օձից պատրաստված թեթև նախուտեստները։
ԱՀԿ–ի տվյալներով` կորոնավիրուսով վարակվելու դեպքեր են գրանցվել 79 երկրում։
ՌԴ ԱԳՆ–ն պահանջում է դադարեցնել Sputnik Էստոնիայի նկատմամբ ռեպրեսիվ քաղաքականությունը
COVID-19–ով վարակվելու հաստատված դեպքերի թիվը 80 552 է։ Ավելի քան 53,7 հազար մարդ արդեն դուրս են գրվել հիվանդանոցներից, 3042 մարդ մահացել է։ ԱՀԿ–ի վերջին տվյալների համաձայն` Չինաստանի սահմաններից դուրս կորոնավիրուսից 267 մարդ է մահացել։
«Ջանասիրաբար աշխատում ենք, ջանասիրաբար հանգստանում». Մարիա Զախարովան ռոքնռոլ է պարում
Երեկ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հրահանգ է ստորագրել նոր տեսակի կորոնավիրուս վարակի տարածման սպառնալիքի հետ կապված բարձր պատրաստվածության ռեժիմ մտցնելու մասին։ Դրա համաձայն` քաղաքացիները, որոնք եղել են այն երկրներում, որտեղ վարակ կա, պետք է հայտնեն Ռուսաստան վերադառնալու մասին։