ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. «Արմենիա» ավիաընկերությունը չեղարկում է Երևան-Լիոն-Երևան մարտի 16-ին, 23-ին, 30-ին և ապրիլի 02-ին, 6-ին և 13-ին նախատեսված չվերթները: Տեղեկությունը հայտնում է «Արմենիա» ավիաընկերության մամուլի ծառայությունը։
«Բոլոր տոմսերը կվերադարձվեն կամ կփոփոխվեն առանց որևէ հավելյալ տուգանքների: Մաղթում ենք բոլորիդ առողջություն և բարի թռիչք»,- նշված է հաղորդագրության մեջ:
Որոշումը պայմանավորված է Ֆրանսիայում կորոնավիրուսի տարածման զգալի աճով, ինչպես նաև արդեն իսկ գնված տոմսերի զանգվածային վերադարձով։
Հայաստանից հնարավոր կլինի Հռոմ, Միլան, Բեռլին կամ Մյունխեն հասնել միջինը 35 եվրոյով