Օհանյանի կինն ու 21–րդ դարի մյուս հայտնիները` Time–ի շապիկին. լուսանկարներ

Sputnik

Հիլարի Քլինթոն, Միշել Օբամա, Անգելա Մերկել, Նենսի Փելոսի, Բեյոնսե, Օփրա Ուինֆրի, Սերենա Ուիլյամս, Գրետա Թունբերգ. հայտնի քաղաքական, հասարակական գործիչներ, իրավապաշտպաններ, ակտիվիստներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ, գիտության և մշակույթի նվիրյալներ. Time ամերիկյան պարբերականի համաձայն` հենց այս կանայք դարձան 21-րդ դարի դեմքը` սահմանելով այդ դարաշրջանի կերպարը։

Խելահեղ լուսանկարներ. ովքե՞ր են հաղթել Sony World Photography Awards 2020 մրցույթում

Ամսագիրը տասնամյակների ընթացքում ընտրում էր «Տարվա տղամարդկանց», իսկ 1999 թվականից փոխեց անվանակարգի անվանումը և դարձրեց «Տարվա մարդ»։ Այս տարի Time–ը որոշեց շտկել իր բացթողումը` հարյուրամյակի ականավոր կանանց նվիրելով իր հարյուր էջերը։

Դարաշրջանի խորհրդանիշը դարձած կանանցից ամենահայտնիները` Sputnik Արմենիայի ֆոտոշարքում։

1 / 18
Շվեդ ակտիվիստ Գրետա Թունբերգը Համաշխարհային տնտեսական ամենամյա ֆորումի ժամանակ Դավոսում
2 / 18
Ֆիլիպինցի լրագրող Մարիա Ռեսսա
3 / 18
2017 թվականի Time ամսագրի շապիկը` նվիրված #MeToo շարժման մասնակիցներին
4 / 18
Հիլարի Քլինթոնը ելույթ է ունենում իր նախընտրական քարոզարշավի ժամանակ, 2016 թվական
5 / 18
Անգելա Մերկալը Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ
6 / 18
Երգչուհի Բեյոնսեն
7 / 18
Black Lives Matter շարժման համահիմնադիրներ Ալիսիա Գարզան, Պատրիսա Քալորսն ու Օփալ Թոմեթին
8 / 18
Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրներ իրավապաշտպան Թավաքուլ Քարմանը բողոքի ակցիայի է մասնակցում Եմենում
9 / 18
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Նյու Յորքի Ռոքֆելեր կենտրոնում
10 / 18
Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Մալալա Յուսուֆզայը Տոկիոյում
11 / 18
ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման երկրով եռօրյա շրջագայության ժամանակ Դե Մոյնում
12 / 18
Ակտիվիստ Լիլլի Լեդբեթթերը Նյու Յորքում Forbes Women's Summit 2016–ին
13 / 18
Լիբերիայի նախագահ Էլեն Ջոնսոն–Սերլիֆը, որը 2011 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակ էր ստացել
14 / 18
Բարերար Մելինդա Գեյթս
15 / 18
Ամերիկացի հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին
16 / 18
Թենիսիստ Սերենա Ուիլյամս
17 / 18
Սինթիա Կուպերը` Wordcom–ից, Քոլին Ռոուլին` ՀԴԲ–ից և Շերոն Ուոթքինսը` Enron–ից, որոնց Time ամսագիրը «Տարվա մարդ» է անվանել
18 / 18
Քենիացի իրավապաշտպան Վանգարի Մաաթաին Փարիզի Ելիսեյան պալատում