Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 4-րդ դեպքը. տղամարդն անձամբ է դիմել հիվանդանոց

Կորոնավիրուսով վարակված  տղամարդը նախորդ շաբաթ է եկել Իտալիայից։ Նա անձամբ է դիմել բժշկի այն բանից հետո, երբ իր մոտ կորոնավիրուսին բնորոշ  ախտանիշներ է նկատել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. Վրաստանում գրանցվել է կորոնավիրուով վարակման 4-րդ դեպքը: Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան ՝ հղում անելով Վրաստանի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեին։

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելանում է. այն գերազանցել է 90 հազարը

Վարակվածը Վրաստանի 44-ամյա քաղաքացի է, որը նախորդ շաբաթ է եկել Իտալիայից:

«Նա Վրաստան է ժամանել կիրակի օրը։ Տղամարդու մոտ կորոնավիրուսին բնորոշ գրեթե ոչ մի ախտանիշ չի հայտնաբերվել: Ավելի ուշ նրա ջերմությունը բարձրացել է, և նա անձամբ է դիմել հիվանդանոց», - ասել է Գամղրելիձեն:

Ավելի վաղ Վրաստանում կորոնավիրուսով վարակված 3 մարդ էր հայտաբերվել։ Նրանցից երկուսը ժամանել էին Իրանից, իսկ վարակված կինը Վրաստան էր եկել Իտալիայից:

Կորոնավիրուսն ու զբոսաշրջությունը․ չեղարկված ուղևորությունների վնասները Հայաստանում

Հիշեցնենք, որ Վրաստանի իշխանությունը որոշում կայացրեց երկրի մանկապարտեզներում ու դպրոցներում գարնանային արձակուրդները սկսել ոչ թե մարտի 9–ից, այլ 2–ից և երեխաներին դասերից ազատել ոչ թե 1, այլ 2 շաբաթով: Վրաստանի առողջապահության նախարարությունը հրահանգել էր ախտահանել բոլոր դպրոցներն ու մանկապարտեզներն այն բանից հետո, երբ հայտնաբերվեց կորոնավիրոսով վարակման 3–րդ դեպքը։

Այժմ երեք վարակվածների վիճակը գնահատվում է դրական, իսկ 4-րդը հատուկ հսկողության է ենթակա։

Վրաստանում կարանտինային գոտում է 162 քաղաքացի, այստեղից 31-ը՝ բուժման գործընթացում, 23-ը՝ երկրի գլխավոր ինֆեկցիոն (Թբիլիսի), մյուսները՝ Քութայիտիում և Բաթումիում։ Լուգարից այժմ սպասում են 9 պատասխանի։

«Ստեղծել վախի մթնոլորտ. վնասել տնտեսությանը». նոր վարկած` կորոնավիրուսի ստեղծման մասին