ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. Թուրքիայի արդարություն և զարգացում իշխող կուսակցության պատգամավորները կռվել են ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչների հետ Սիրիայում Անկարայի գործողությունները քննարկելու ժամանակ։ Լուրը հայտնում է Associated Press–ը։
Գործակալության տվյալներով` կոնֆլիկտը սկսվել է այն բանից հետո, երբ Հանրապետական ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Էնգին Օզկոչը, դուրս գալով ամբիոնի մոտ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանել է անազնիվ, ստոր և նենգ։ Նա նաև մեղադրել է երկրի ղեկավարին Թուրքիայի քաղաքացիներին Սիրիա պատերազմի ուղարկելու համար այն դեպքում, երբ Էրդողանի երեխաները խուսափում են ծառայությունից։
Նշվում է, որ կռվի ժամանակ պատգամավորներից ոմանք ընկել են հատակին։
Հիշեցնենք` իրավիճակը Իդլիբում, որտեղ սիրիական բանակը 2020թ–ի սկզբին լայնածավալ հարձակում էր սկսել, սրվեց փետրվարի վերջին։ Թուրքիան, որի դիտակետերը հայտնվել են ճակատային գծի հետևում, Դամասկոսից պահանջել է հետ քաշել զորքը, ուժեղացրել է իրեն հավատարիմ զինյալների աջակցությունը, իսկ երբ Սիրիայի ՌՕՈւ-ի ավիահարվածի հետևանքով մի քանի տասնյակ զինվորականներ են մահացել, հայտարարել է, որ տարածաշրջանում «Գարնանային վահան» գործողություն է սկսում:
Պուտինը Սիրիայի հարցով անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել
Սիրիայի կառավարությունն ու նրան աջակցող Ռուսաստանը հրաժարվեցին կանգնեցնել հարձակումը։ Սպասվում է, որ Իդլիբի հարցը կդառնա Մոսկվայում մարտի 5-ին նախանշված ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունների առանցքային թեման։
Սիրիայում թուրք զինվորականների մահից հետո Էրդողանը զանգել է Պուտինին