Սպանդանոցները կարող են լինել նաև շարժական. կառավարությունը հավանություն տվեց նախագծին

Այս փուլում ընթացքի մեջ է 14 սպանդանոցի շինարարություն, իսկ 11 սպանդանոց արդեն պատրաստ է շահագործման կամ ավարտական փուլում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ փոփոխություն կատարվեց «Սպանդանոցներում գյուղատնտեսական կենդանիների սպանդի կազմակերպման կարգը և ներկայացվող պահանջները սահմանելու մասին» որոշման մեջ։

Կառավարության որոշմամբ` 2019թ. հուլիսի 1-ից հանրային սննդում, իսկ այս տարվա հունվարի 15-ից` սպառման բոլոր օղակներում, թարմ միս պիտի մատակարարվի բացառապես սպանդանոցներից:

Ինչպես է աշխատում սպանդանոցը, երբ անասունի թեման դժգոհության ալիք է բարձրացնում. տեսանյութ

Քաղաքակրթությունն ու գյուղացու կորցրած շահույթը. սպանդանոցների չերևացող կողմը

«Փոփոխության նախագծում սահմանվում է, որ սպանդանոցները կարող են լինել նաև շարժական, և դրանք պետք է տեղակայվեն համայնքի ղեկավարի կողմից հատկացված համապատասխան վայրում։ Բացի այդ, նախասպանդային զննում իրականացնելու նպատակով շարժական սպանդանոցը պետք է ունենա տարածք՝ շարժական պարսպով»,–ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչ փուլում է սպանդանոցների կառուցման հարցը։ Ի պատասխան Խաչատրյանը նշեց, որ վաղը մարզպետների մասնակցությամբ քննարկում կլինի այս թեմայով։ Նախարարը հայտնեց` այս փուլում շինարարության ընթացքի մեջ են 14 սպանդանոցներ, ավարտված կամ ավարտական փուլում են 11 սպանդանոցներ։

Ներում–բեկում չի լինելու. սուպերմարկետներն ու սննդի կետերը միսը կգնեն միայն սպանդանոցներից

Խաչատրյանը վստահեցրեց` սպանդանոցների կառուցման շուրջ կա մեծ հետաքրքրություն։

Հիշեցնենք, որ կառավարության` մորթը պարտադիր սպանդանոցներում իրականացնելու որոշումից հետո ֆերմերները քանիցս բողոքի ակցիա իրականացրին։ Բողոքող ֆերմերները հայտարարում էին, որ սպանդանոցները մորթի դիմաց չափազանց մեծ գին են պահանջում, բացի այդ, շատ տեղերում դրանք ընդհանրապես բացակայում են, և անասուն մորթելու համար ֆերմերը ստիպված է լինում տասնյակ կիլոմետրեր անցնել։

Սպանդանոցային անվտանգության գինը. Հայաստանում միսը կթանկանա