Քիմ Քարդաշյանը 4 նախկին բանտարկյալների հետ Սպիտակ տուն է այցելել և հանդիպել Թրամփին

Աշխարհահռչակ աստղը շարունակում է օգնել բանտարկյալներին և աշխարհին պատմել նրանց խնդիրների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Instagram-ի իր էջի «սթորի» բաժնում պատմել է, որ բանտից ազատ արձակված չորս կանանց հետ այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ 

«Այսօր Էլիսը, Քրիսթալը, Ջուդիթը, Թայնիսը և ես կգնանք Սպիտակ տուն, որպեսզի քննարկենք այն փոփոխությունները, որոնց կարիքն ունի մեր արդարադատության համակարգը»,-ասել է Քիմը:

Եվ կրկին Քիմ Քարդաշյանի շնորհիվ. սինգապուրյան ամսագիրը խորհուրդ է տալիս Հայաստան այցելել

Նշենք, որ մոտ մեկ ամիս առաջ Թրամփը ներում էր շնորհել յոթ բանտարկյալների և մեղմացրել ևս չորսի դատավճիռները։ Նախքան նրանց ազատ արձակվելը Քիմը երկու անգամ Թրամփի հետ հանդիպել էր Սպիտակ տանը և խնդրել ներում շնորհել մի քանի բանտարկյալների։

Քանյե Ուեսթը շքեղ ու հուզիչ նվեր է մատուցել Քիմ Քարդաշյանին

Հիշեցնենք, որ Քարդաշյանը տևական ժամանակ է, ինչ զբաղվում է բանտարկյալների խնդիրների հանրայնացմամբ։ Նա ամեն կերպ ցանկանում է օգնել նրանց։ Ավելի վաղ Քիմը ցանկություն էր հայտնել շարունակել իր հանգուցյալ հոր ՝ փաստաբան Ռոբերտ Քարդաշյանի ճանապարհը և որոշել էր իրավաբանական կրթություն ստանալ:

«Անսահման կարոտում եմ քեզ». Քիմ Քարդաշյանը և քույրերը հիշել են իրենց հորը