Նազենի Հովհաննիսյանը ցուցադրել է իր մարմնի ճկունությունը. Քիմը չի կարողանա նույնն անել

Հայտնի դերասանուհին համոզված է, որ երբեք չի կարողանա «կրել» ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի մարմինը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Հաղորդավարուհի և դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն Instagarm–ում նոր լուսանկար է հրապարակել և երկրպագուներին ցույց տվել իր մարմնի ճկունությունը։

«Ձեռքերս դողում էին նկարելիս, ախր շատ էֆեկտով աղջիկ է». Նազենի Հովհաննիսյանի շքեղ կերպարը

«Բոլորովին, անհավանական հեռու ենք իդեալական լինելուց: Կամ ո՞րն է այդ «իդեալականը» տեսնես... աշխարհն ամեն անգամ թելադրում է նոր պարամետրեր, նոր ուղղություններ կամ «ստանդարտներ», իսկ ես գտնում եմ, որ ամեն մարդ ունի ի՛ր ստանդարտները, չափորոշիչներն ու իրեն բնորոշ յուրահատկությունները, և հենց այդ տարբերությունն Է ախր հետաքրքրություն ստեղծում, տարբերում ու առանձնացնում մեզ: Կարճ ասած, ես երբեք չեմ կարողանա «կրել» Քիմի մարմինը, բայց նա էլ երևի չի կարողանա անել այս ասանան»,– լուսանկարին կից գրել է նա։

Նազենին նշել է նաև` թերությունները չէ, որ պետք է վախեցնեն կամ հուսահատեցնեն, չէ՞ որ դրանք, բարեբախտաբար, կան: Կարևորը ձգտումն է ինքդ քո նկատմամբ առավելագույնին հասնելու:

Նշենք, որ Նազենի Հովհաննիսյանը բավականին ակտիվ է սոցցանցերի իր էջերում։ Instagram-ում նրա էջի հետևորդների թիվը հատել է 431 000–ի սահմանը։ Նա այս տարվա հուլիսին կդառնա 38 տարեկան։

Նազենի Հովհաննիսյանը դիմակով լուսանկար է հրապարակել, որն աղերս չունի գեղեցկության հետ