Կանանց նվեր կամ կորոնավիրուսի հախից գալու միջոց. Գագիկ Սուրենյանը +24 աստիճան է խոստանում

Հայաստանի գլխավոր օդերևութաբանը հայտնում է, որ երկու օր շարունակ Երևանում 20-21 աստիճան տաքություն կլինի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Պայմանավորված Աֆրիկայի հյուսիսային շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ` մարտի 8-10-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ամբողջ տարածքում աստիճանաբար բարձրանալու է ևս 4-5 աստիճանով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը։

«Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն մարտի 9-10-ին, Սյունիքի և Տավուշի հովիտներում հասնելով +20–ից +24, Արարատյան դաշտում և Երևանում +20–ից +21 աստիճանի»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Ըստ Սուրենյանի` եթե վերջին 3 օրերին Հայաստանի տարածքում օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է 4-6 աստիճանով, ապա արդեն մարտի 9-10-ին այն նորմայից բարձր կլինի 8-10 աստիճանով։

Ինչպես միշտ, նրա գրառմանը հաջորդել են մեկնաբանությունները։

««Մի քիչ էլ բարձրացրու էլի, մինչև 27 վիրուսները վարի գնան», «Էդ ա` կորոնավիրուսի հախից կգանք», «էս էլ մարտի 8–ի նվեր»»,– գրել են օգտատերերը։

«Կորոնավիրուսը շատ վարակիչ չէ». եթե ամեն ինչ շարունակվի այս հունով, դասերը կսկսվեն