Դավիթ Տոնոյանը խոսել է Զինված ուժերում կատարվող պաշտոնանկությունների մասին

ՀՀ պաշտպանության նախարարը հուսով է, որ բանակում կատարվող կադրային փոփոխությունները կփոխեն ստեղծված իրավիճակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր «Եռաբլուր» պանթեոնում պատասխանեց լրագրողների հարցերին և նշեց, որ վերջին շրջանում բանակում կատարվող կադրային փոփոխությունները կարող են բանակում ստեղծված իրավիճակը փոխել։

Հսկողությունը բանակում խստացվել է. պաշտպանության փոխնախարարն ասաց` ինչի հետ համաձայն չէ

Պատասխանելով լրատվամիջոցներից մեկի հարցին, թե ՀՀ զինված ուժերում կատարվող պաշտոնանկությունները կարո՞ղ են բանակում ստեղծված մթնոլորտը փոխել, նախարարը հույս հայտնեց, որ փոփոխությունները կծառայեն իրենց նպատակին։

Հայկական բանակում մահվան դեպքերը հնարավոր է կանխել. ինչի՞ց է պետք սկսել

«Մենք հույս ունենք, որ բոլոր փոփոխությունները , որոնք իրականացվում են, իրականացվում են հանուն մեր որակական կարողությունների բարձրացման։ Անելու ենք ամեն ինչ, որ այդ փոփոխություններն իրենց նպատակին հասնեն»,–ասաց Տոնոյանը։

Նախարարն ընդգծեց, որ իրենք ձգտում են ավելի ուժեղ բանակ ունենալ։

Արցախի պաշպանության բանակը նոր հրամանատար ունի

Անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին` Տոնոյանը նշեց` հիմա համեմատաբար կայուն է ու վերահսկելի:

Երկու օրում բանակում մի քանի հարյուր սմարթֆոն է հայտնաբերվել. ՊՆ

Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 1-ից մինչև փետրվարի 17-ը Արցախի և Հայաստանի Զինված ուժերում գրանցվել է զինծառայողների մահվան 13 դեպք, որից 4-ը դժբախտ պատահարի հետևանքով են, 4-ը պայմանավորված են ծառայության հետ առնչություն չունեցող հանգամանքներով՝ հիվանդություն, անձնական խնդիրներ։ Մնացած 5 դեպքերի առնչությամբ հարուցվել են քրեական գործեր, հանգամանքները պարզվում են:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 19–ին ստորագրեց Ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանին և ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանին պաշտոնից ազատելու որոշումները։

Բանակում մահվան դեպքերի պատճառը փո՞ղն է. Փաշինյանը վարկած ունի