«Բարի գալուստ նոր աշխարհ, կրտսեր Համլետ Մխիթարյան». նախագահ Սարգսյանը գրառում է արել

Արմեն Սարգսյանն իր շնորհավորանքում ակնարկել է, որ Մխիթարյանի նորածին որդուն կցանկանար տեսնել որպես հոր և պապի գործի շարունակող։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն instagram–ի իր էջում շնորհավորել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին` որդու ծնվելու կապակցությամբ։

«Աչքդ լույս, սիրելի Հենրիխ։ Բարի գալուստ նոր աշխարհ, կրտսեր Համլետ Մխիթարյան, մեծ ֆուտբոլը սպասում է քեզ»,–գրել է նախագահը։

Հիշեցնենք`Հենրիխ մխիթարյանի որդին ծնվեց երեկ` մարտի 4–ին։ Նորածին որդուն ֆուտբոլիստը հոր անունով` Համլետ է կոչել։ Համլետի ծնվելուց ժամեր անց երջանիկ հայրիկը Instagram-ի իր էջում կնոջ և նորածին որդու հետ լուսանկար էր հրապարակել։

Ֆուտբոլիստը  հայ գործարար Միքայել Վարդանյանի դստեր` Բեթի Վարդանյանի հետ ամուսնացել է անցյալ տարվա հունիսի 17-ին։

Հարսանեկան արարողությունն անցվել է Սուրբ Ղազար կղզում։

Հենրիխ Մխիթարյանի զավակը ծնվել է

Նրա հարսանիքը գրեթե համազգային նշանակության իրադարձություն դարձավ։ Ֆուտբոլիստի բազմաթիվ երկրպագուները հետևում էին համացանցում հայտնված յուրաքանչյուր հրապարակմանը։

Հենրիխ Մխիթարյանի հարսանիքի առաջին կադրերը հայտնվել են համացանցում. տեսանյութեր