Ադրբեջանում ավելացել է կորոնավիրուսով վարակվածների թիվը

Եվս երեք վարակվածներից մեկը Գերմանիայի քաղաքացի է, երկուսը ՝ Ադրբեջանի։ Նրանք Ադրբեջան են գնացել Իրանից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 6-ի։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ադրբեջանի կառավարության օպերատիվ շտաբին:

Ավելի վաղ Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվելու երեք դեպք էր գրանցվել, վարակվածներից մեկը Ռուսաստանի քաղաքացի է:

«Կորոնավիրուս է հայտնաբերվել Իրանից վերադարձած երեք անձանց մոտ», - հայտնել է շտաբը:

Նշվում է, որ վարակվածներից մեկը Գերմանիայի քաղաքացի է, երկուսը ՝ Ադրբեջանի։

Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 4-րդ դեպքը. տղամարդն անձամբ է դիմել հիվանդանոց

Ըստ հաղորդագրության` Ադրբեջանում կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների կապակցությամբ շուրջ 500 մարդ կարանտինի մեջ է, երեք վարակվածների վիճակը կայուն է, նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ:

«Կորոնավիրուսը շատ վարակիչ չէ». եթե ամեն ինչ շարունակվի այս հունով, դասերը կսկսվեն

Չինաստանի իշխանությունը 2019 թվականի դեկտեմբերի վերջին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) տեղեկացրել էր Ուհան քաղաքում (Հուբեյ նահանգ) անհայտ ծագման թոքաբորբի բռնկման մասին։ Մասնագետները պարզել են, որ հիվանդության հարուցիչը նոր 2019-nCoV կորոնավիրուսն է։ ԱՀԿ–ն միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է հայտարարել և հիվանդությանը տվել COVID-2019 պաշտոնական անվանումը։

Կորոնավիրուսից մահանալու 1–ին դեպքից հետո Կալիֆոռնիայում արտակարգ դրություն է հայտարարվել