Ինչ առգրավեցին «Վստրեչի ապերի» տնից. խուզարկության ժամանակ մորը տեղափոխել են հիվանդանոց

Խուզարկություն է կատարվել «Վստրեչի ապերի» և նրա բարեկամների 4 տներում ու օժանդակ շինություններում, որտեղից զենք–զինամթերք չի հայտնաբերվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. Արամ Վարդանյանի` «Վստրեչի ապերի» տնից ոստիկաններն առգրավել են անձնական իրեր, տեսաերիզներ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց նրա պաշտպան Լուսինե Սահակյանը` հայտնելով, որ խուզարկությունն ավարտվել է։

Իրավապահները խուզարկում են «Վստրեչի ապերի» տունը. կան բերման ենթարկվածներ

«Մեզ ներկայացրին խուզարկության թույլտվությունը, որտեղ նշված են մի շարք քրեական գործեր և նշվում է` քննիչը միջնորդել է, որպեսզի զենք–զինամթերք և քրեական գործի շրջանակում կարևոր իրեր հայտնաբերվեն։ Նրանք տեղում փնտրում էին նաև Արամ Վարդանյանին, սակայն նրան ձերբակալելու որոշում մեզ չեն ներկայացրել»,– ասաց նա։

Սահակյանի խոսքով` խուզարկություն է կատարվել 4 տներում և օժանդակ շինություններում, որտեղից զենք–զինամթերք չի հայտնաբերվել։

Պաշտպանը նշում է, որ այս ամենը կատարվում է որոշ մարդկանց ենթադրությունների հիման վրա, և պաշտպանները գիտեն` այդ անձանց և նրանց շահագրգռվածությունն այս գործընթացում։

Հարձակվել են «Վստրեչի ապերի» ու նրա հարազատների տների վրա. փաստաբան

Սահակյանը հայտնեց նաև, որ խուզարկության ժամանակ շտապօգնության մեքենայով հիվանդանոց է տեղափոխվել Արամ Վարդանյանի մայրը. նրա զգացողությունը վատացել է։

Հիշեցնենք` Sputnik Արմենիային ոստիկանությունից հաղորդել էին, որ գիշերը «Վստրեչի ապերի» տանը գործողություններ են իրականացվել կոնկրետ քրեական գործի շրջանակում։

«Չփորձեք ինձ ներքաշել քաղաքական խաղերի մեջ». «Վստրեչի ապերը» հայտարարություն է տարածել

Դրանից հետո նրա փաստաբանները` Երվանդ Վարոսյանը և Լուսինե Սահակյանը հայտնել էին, որ ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ հարձակվել են Արամ Վարդանյանին և նրա հարազատներին պատկանող տների վրա։