ՌԱԴԻՈ

Արցախի ՄԻՊ–ը պատրաստվում է հանդիպել բանակի ղեկավարության հետ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Արցախի պաշտպանության բանակի հայտարարությանն ու համապետական ընտրությունների քարոզարշավի ընթացքին։
Sputnik
Արցախի ՄԻՊ–ը պատրաստվում է հանդիպել բանակի ղեկավարության հետ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը կարծում է, որ բանակն ու զինվորականներին քաղաքական գործընթացներում ներգրավվելու որևէ փորձ անընդունելի է, եթե այն հակասում է Սահմանադրությանն ու օրենսդրությանը։

Ինչ շրջադարձեր կբերի Արցախի ընտրություններին Մայիլյան–Բաբայան տանդեմը. ո՞րն է Երևանի դերը

«Բոլորս էլ գիտենք, որ բանակն ապաքաղաքական մարմին է, իր գործառույթը հայրենիքի, պետության արտաքին անվտանգության ապահովումն է, և ընտրական գործընթացներում զինվորականները պարզապես իրացնում են իրենց ընտրական իրավունքը։ Դրանից ավելին չպետք է լինի, բանակում քարոզչություն չպետք է իրականացվի։ Ես պաշտպանության նախարարության ղեկավարության հետ ունենալու եմ լրացուցիչ քննարկում, որպեսզի հասկանամ, թե ինչով կարող եմ աջակցել»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Բեգլարյանի տեղեկացմամբ` ինքն արդեն սկսել է հանդիպումների շարքը նախագահի բոլոր թեկնածուների և խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցությունների ու դաշինքների հետ։ Արցախի ՄԻՊ–ը նրանցից համակարգային առումով որևէ լուրջ ահազանգ չի ստացել, որոշ փոքր դրվագներում քարոզչական աշխատանքների, կազմակերպչական խնդիրներ են եղել, սակայն դրանք ոչ այնքան խոչընդոտներ են, որքան կանոնակարգումներ։ Եղել են նաև մի քանի թեկնածուների պաստառների վնասման դրվագներ, որոնց արագ արձագանքել են իրավապահներն ու ՄԻՊ գրասենյակը։

Բեգլարյան. «Քարոզարշավի ժամանակ սոցցանցերում առկա է ատելության խոսք»

Ըստ Արցախի ՄԻՊ-ի` որոշ չափով եղել է ատելության քարոզ, ինչը սակայն չի հանգեցրել լուրջ լարվածության։ Նրա խոսքով` շատ կարևոր է, որպեսզի մարդիկ զերծ մնան անհանդուրժողականության խոսքից և հարգեն մարդու հիմնարար իրավունքները։ 

Հակոբյան. «Արցախում պայքարը կծավալվի հիմնականում չորս թեկնածուների միջև»

Նշենք, որ Արցախի ՊԲ–ն հանդես էր եկել հայտարարությամբ, որում մտահոգություն էր հայտնել, որ որոշ հասարակական ու քաղաքական շրջանակներ փորձում են բանակը ներգրավել նախընտրական գործընթացներում։