Երևանում տղամարդն իր 3 մանկահասակ երեխաների աչքի առաջ փորձել է ինքնահրկիզվել. տեսանյութ

Քաղաքապետարանի տարածքում աշխատող ոստիկանները կանխել են միջին տարիքի տղամարդու ինքնահրկիզման փորձը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Այսօր Երևանի քաղաքապետարանի մուտքի մոտ 30-35 տարեկան մի տղամարդ փորձել է ինքնահրկիզվել։ Նա շշով բենզինը լցրել է իր վրա, սակայն այրել չի հասցրել, քանի որ տարածքում գտնվող ոստիկանները հետապնդել են նրան, ձեռնաշղթաներ հագցրել և տեղափոխել ոստիկանության բաժին:

Քրեակատարողական հիմնարկներում պետերի վերադասավորումներ են եղել. մանրամասներ

Aysor.am–ի տեսանյութում երևում է, որ մի կին դիմելով երիտասարդին ասում է. «Այ տղա, երեխեքդ մեղք են»։ Հետո նա հավաքվածներին պարզաբանել է, որ տղամարդը Երևանի քաղաքապետարանի տարածքում գտնվող երեք մանկահասակ երեխաների հայրն է։

Տեղում հավաքվածները նշել են, որ տղամարդն իր երեք մանկահասակ երեխաների հետ պարբերաբար քաղաքապետարան է գալիս։

Քաղաքացիների օգնությամբ երեխաները ևս տեղափոխվել են ոստիկանության բաժին՝ հոր մոտ: Երեխաները կատարվածի ականատեսն են եղել։

Հանրապետության հրապարակն ազատում են անհատ փոխադրողներից, նրանք չեն հանձնվում. տեսանյութ