Որոշ ավիաընկերություններ Հայաստանում նվազեցրել են չվերթերի հաճախականությունը

Ժամանակավորապես կասեցված կամ չեղարկված չվերթերի մասին ավիաընկերություններն ուղևորներին տեղեկացրել և շարունակում են տեղեկացնել էլեկտրոնային փոստի և SMS հաղորդագրությունների միջոցով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. ՀՀ քաղավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով որոշ ավիաընկերություններ որոշում են կայացրել ժամանակավորապես նվազեցնել իրենց չվերթերի հաճախականությունը։

Անվճար պանիրը միայն թակարդում է, կամ որքան են ծախսում լոուքոսթերները չվերթի համար

«Կան ավիաընկերություններ, որ ժամանակավորապես չեղարկել են որոշ ուղղությունների սպասարկումը։ Ավիաընկերություններն ուղևորներին տեղեկացրել և շարունակում են տեղեկացնել չվերթերի նվազեցման և փոխհատուցման մասին էլեկտրոնային փոստի և SMS հաղորդագրությունների միջոցով։ Անհրաժեշտ է պարբերաբար ստուգել ձեր էլեկտրոնային փոստերը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գործառույթն է ապահովել թռիչքային անվտանգությունը, իսկ չվերթերի հաճախականության նվազեցման, տոմսերի փոխհատուցման կամ վերադարձի համար անհրաժեշտ է կապ հաստատել ավիաընկերությունների հետ։

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ է: Նա Իրանից Հայաստան է ժամանել փետրվարի 28-ին:

Ryanair–ը կորոնավիրուսի պատճառով 25%–ով կկրճատի դեպի Իտալիա կարճ ավիաչվերթերը

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր` 32 մարդ մեկուսացվել է Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում։

Նրանք բոլորը կորոնավիրուսով վարակված տղամարդու հետ ինքնաթիռում շփված քաղաքացիներ են:

Ինչպես են Հայաստանում պայքարում կորոնավիրուսի դեմ. տեսանյութ

Ինքնաթիռի մյուս ուղևորների նկատմամբ սահմանվել է 14-օրյա տնային հսկողություն. նրանց հորդորել են տնից դուրս չգալ։