ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Հայաստանի քրեակատարողական որոշ հիմնարկներում տեղի են ունեցել պետերի վերադասավորումներ։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` փոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ–ի պետը. պաշտոնավարման 1 տարին էլ չլրացած` Սամվել Ստեփանյանը տեղափոխվել է «Գորիս» ՔԿՀ։
Իրավիճակ է փոխվել. ՔԿՀ աշխատակիցներն այլևս չեն բացի դատապարտյալների հանձնուքները
«Նուբարաշեն» ՔԿՀ–ի պետ է նշանակվել «Արմավիր» ՔԿՀ–ի նախկին պետը` Գերասիմ Գևորգյանը։ Վերջինս նախկինում «Նուբարաշենում» աշխատել է որպես պետի տեղակալ։
«Արմավիր» ՔԿՀ–ի պետ է նշանակվել «Գորիս» ՔԿՀ-ի նախկին պետը` Արտակ Ղազարյանը։
Նիկոլ Փաշինյանը խոսեց ՔԿՀ–ների ճաշարանների մասին. ի՞նչ կտա փոփոխությունը