Փաշինյանի անվտանգության աշխատակցի ինքնազգացողությունը վատացել է. նա հիվանդանոցում է

Փաշինյանի անվտանգության աշխատակիցն անցել է որոշակի հետազոտություններ և այժմ իրեն լավ է զգում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Վրաստան կատարած այցի ժամանակ նրա անվտանգության աշխատակցի ինքնազգացողությունը վատացել է։ Ինչպես գրում է վրացական timer.ge–ն, նա ունեցել է կորոնավիրուսին հատուկ` բարձր ջերմաստիճան և այլ բնորոշ ախտանշաններ:

Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքեր չեն հայտնաբերվել. Թորոսյանը խոսել է գործընկերոջ հետ

Հայաստան վերադառնալուց հետո նրան անհապաղ հոսպիտալացրել են Երևանի ինֆեկցիոն հիվանդանոց։

Ավելի ուշ ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Facebook-ի իր էջում գրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակցի մոտ կորոնավիրուսի կասկածներ չկան:

«Վերջինս վատառողջ է եղել, անցել է որոշակի հետազոտութուններ և այժմ իրեն լավ է զգում»,–գրել է Նիկողոսյանը:

«Հոտոտել սխտորը». 7–ամյա հայ աղջնակը «գտել» է կորոնավիրուսի դեմ պայքարի ձևը. տեսանյութ

Իսկ Վրաստանի վարչապետը կորոնավիրուսի փորձարկումներ կանցնի Լուգարի լաբորատորիայում, քանի որ շփում է ունեցել նրա հետ։

Նշենք, որ այսօր ավարտվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան, որը կայացել է մարտի 3-4–ը: