ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Lրագրող և բլոգեր Լյուսի Քոչարյանը Պետդեպարտամենտի Women of Courage (Կանանց խիզախության համար) մրցանակի դափնեկիր է դարձել։ Մրցանակը նրան է հանձնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը` Մելանյա Թրամփը։
Քոչարյանը մրցանակի հանձնման արարողության տեսանյութը հրապարակել է Facebook–ի իր էջում։
Լրագրողը մրցանակի դափնեկիրների ցուցակում է հայտնվել #բռնության_ձայնը շարժման շնորհիվ, որը մեծ արձագանք գտավ սոցցանցերում։ Այդ շարժման շրջանակում կանայք պատմում էին իրենց հանդեպ կիրառված բռնության մասին` իրենց պատմություններն ուղարկելով Քոչարյանին, որը դրանք հրապարակում էր իր էջում: Նշենք, որ շատերը կասկածի տակ էին դնում այդ պատմությունների իրական լինելը` պնդելով, որ Քոչարյանն ինքն է գրում դրանք։
Մխիթար Գոշն էլ է գրել բռնության մասին. որքան էր վճարում ամուսինը կնոջը ծեծելու համար
Բացի Լյուսի Քոչարյանից, Women of Courage մրցանակի են արժանացել ևս 11 կանայք:
Մոսկվայից Արենի հարս է եկել ու ֆերմեր դարձել. գյուղի հայ կանանց հաջողված բիզնես ծրագրերը