Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը կորոնավիրուսով է վարակվել

Պաշտոնյան ԵՄ միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի խորհրդով մինչև մարտի 13-ը չեղարկել է իր բոլոր հանդիպումները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Եվրոպական պաշտպանական գործակալությունը (ԵՊԳ) հայտարարել է, որ իր աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Euractiv–ը հայտնում է, որ սա Բրյուսելում COVID-19–ով վարակվելու առաջին դեպքն է բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում։

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելանում է. այն գերազանցել է 90 հազարը

Նշվում է, որ պաշտոնյան ԵՄ միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի խորհրդով մինչև մարտի 13-ը չեղարկել է իր բոլոր հանդիպումները։

Euractiv–ի անանուն աղբյուրի համաձայն` պաշտոնյայի ինքնազգացողությունը վատացել է փետրվարի 29-ին։ Նա անալիզ է հանձնել վիրուսի առկայությունը ստուգելու համար, պատասխանը դրական է եղել։ Դրանից առաջ ԵՊԳ–ի աշխատակիցն Իտալիա էր այցելել։

Դրանից հետո նա հանդիպում է ունեցել Բրյուսելի այլ հաստատությունների շուրջ 30 պաշտոնատար անձանց հետ։ Աղբյուրը պնդում է, որ հանդիպման մասնակիցներից մի քանիսի ինքնազգացողությունը նույնպես վատացել է, և այժմ նրանք բուժզննում են անցնում։

«Հոտոտել սխտորը». 7–ամյա հայ աղջնակը «գտել» է կորոնավիրուսի դեմ պայքարի ձևը. տեսանյութ

Վերջին տվյալներով` աշխարհում ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 94,2 հազարը։ Նրանցից 3.2 հազարը մահացել են, ավելի քան 51 հազարը` բուժվել։ Չինաստանից բացի, որտեղ առաջին անգամ հայտնաբերվեց վիրուսը, հիվանդության դեպքեր են գրանցվել աշխարհի շուրջ 70 երկրում։ Համաճարակի մեծ օջախ է արձանագրվել Եվրոպայում` Իտալիայում, որտեղ վիրուսով վարակվածների թիվը ավելի քան 2,5 հազար է։

«Հային ոչ մի վարակ չի բռնի, արխային». քաղաքացիները՝ կորոնավիրուսից պաշտպանվելու մասին