ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ընտանիքում համալրում է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է «Ռոմայի» մամուլի ծառայությունը:
Փոքրիկը ծնվել է մարտի 4-ին։ 31-ամյա Մխիթարյանը որդուն անվանակոչել է հոր անունով` Համլետ:
Հիշեցնենք` անցյալ տարվա հունիսի 17-ին ֆուտբոլիստն ամուսնացել է հայ գործարար Միքայել Վարդանյանի դստեր` Բեթի Վարդանյանի հետ։ Հարսանեկան արարողությունն անցվել է Սուրբ Ղազար կղզում։
Նրա հարսանիքը գրեթե համազգային նշանակության իրադարձություն դարձավ։ Ֆուտբոլիստի բազմաթիվ երկրպագուները հետևում էին համացանցում հայտնված յուրաքանչյուր հրապարակմանը։
Մխիթարյանի և Բեթիի հարսանիքի տեսանյութերը կարող եք դիտել այստեղ։
Սավինը բացահայտել է Հենրիխ Մխիթարյանի գաղտնիքները. ե՞րբ նա կդադարի խաղալ. տեսանյութ