«Դուք հայի վաստակ եք, ռուսի թոռ... կարող եք չքվել, այս երկրից». թուրք հաղորդավարը` եթերից

Թուրք հաղորդավարը փորձել է արդարացնել Իդլիբում թուրքերի ռազմական գործողությունները և այլատյացություն է քարոզել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Թուրքիայի Ուրֆա քաղաքի տեղական հեռուստաընկերություններից մեկի հաղորդավարը եթերում այլատյացության քարոզ է արել։ Ինչպես գրում է ermenihaber.am–ը, հաղորդավարը, փորձելով արդարացնել Իդլիբում թուրքերի ռազմական գործողությունները, Թուրքիայից չքվելու կոչ է արել այդ երկրում ապրող այլազգի քաղաքացիներին, այդ թվում՝ հայերին։

ՀՀ քաղաքական շրջանակներին անհանգստացրել է Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունը

«Կան մարդիկ, որոնք համարում են, որ այս երկիրն իրենց հայրենիքը չէ, այս ազգն իրենցը չէ։ Ահա նրանց համար հրաշալի հնարավորություն է ստեղծվել։ Քանի դեռ սահմանները բաց են փախստականների համար, դուք էլ կարող եք փախստականի կերպարանքի մեջ մտնել ու չքվել, հեռանալ այս երկրից։

Դուք կարող եք ասել` ես այս երկրի զավակը չեմ, ես ռուսի թոռ եմ, գերմանացու որդի եմ, անգլիացու թոռ եմ, հայի վաստակ եմ... կարող եք ասել։ Եթե այդպես է, դարպասները ձեզ են սպասում, չքվեք, հեռացեք», - եթերից հայտարարել է հաղորդավարը։

Իրանը փորձում է թուլացնել Սիրիայում Թուրքիայի և ԱՄՆ–ի ազդեցությունը. արևելագետ

Հիշեցնենք, որ Սիրիայի Իդլիբում իրավիճակն էլ ավելի է սրվել 33 թուրք զինվորականների սպանվելուց հետո։ Թուրքիայի նախագահ Էրդողանը զանգահարել էր Պուտինին։ Դրանից առաջ Անկարան Բրյուսելում ՆԱՏՕ–ի արտակարգ նիստ էր հրավիրել։