ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. ԱՄՆ Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքում տեղի ունեցած տորնադոյի հետևանքով 25 մարդ է մահացել, հայտնում են անհայտ կորած քաղաքացիների մասին։ Լուրը հրապարակել է NBC News–ը` հղում անելով տեղական իշխանություններին։
«Դա այնքան արագ տեղի ունեցավ, որ մարդկանց մեծ մասն ուղղակի չհասցրին թաքնվել։ Շատերն այդ ժամին քնած էին»,–լրագրողների հետ զրույցում ասել է Փաթնեմ շրջանի քաղաքապետ Ռենդի Փորթերը։
Զոհեր կան չորս շրջանում` Փաթնեմ, Դեվիդսոն, Ուիլսոն և Բենթոն։
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելանում է. այն գերազանցել է 90 հազարը
«Nashville Electric Service»–ի տվյալներով` նահանգի մոտ 50 հազար կազմակերպություն և տուն առանց էլեկտրական հոսանքի են մնացել։