ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Այսօր՝ մարտի 4-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժինն ահազանգ է ստացել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Բուռնազյան 69 հասցեից:
Նշված վայր են ժամանած իրավապահները պարզում են վիրավորների ինքնությունը:
Այս պահին հանցագործության վայրում զննություն են կատարում Էրեբունու քննիչները և տեղում աշխատում են նաև ոստիկանության փորձաքրեագետները, որոնք ավտոտնակում հայտնաբերվել են արնանման հետքեր:
Կրակոցներ Երևանում. թիրախում «Մայորիկա» զարդերի խանութն է եղել