Վլադիմիր Պուտինը հեղինակային հոդված կներկայացնի

Հաղթանակի 75-ամյակի նախաշեմին Ռուսաստանի նախագահը մտադիր է ներկայացնել այդ տարիների իրադարձությունների վերաբերյալ իր մտորումները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հաղթանակի օրվա կապակցությամբ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին հեղինակային հոդված կհրապարակի: Տեղեկությունը լրագրողներին է հայտնել Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Պուտինը համաձայն է, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կայանա ապրիլի 22-ին

Վլադիմիր Պուտինը գետնից վերցրել է պաղեստինցի սպայի գլխարկն ու դրել նրա գլխին

Նա հիշեցրել է, որ Պուտինն անցյալ տարվա վերջին էր տեղեկացրել Երկրորդ համաշխարհային պատերազմի թեմայով հեղինակային նյութի վրա աշխատելու մասին:

Ովքեր են օգնում Պուտինին «կործանել Արևմուտքը». արևմտյան փորձագետներն անուններ են նշել

Պուտինը փետրվարի 23-ին խոստացել է, որ Ռուսաստանն ամեն կերպ կխոչընդոտի Հայրենական մեծ պատերազմի պատմությունը խեղաթյուրելու փորձերը: Նա նշել է, որ խորհրդային զինվորները կարողացել են ոչ միայն արյունալի մարտերի գնով հաղթել թշնամուն, այլև զավթիչներից ազատել այլ երկրներին:

Պուտինն ասել է` ովքեր և ինչու են սեպ խրում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև