ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է փոխհատուցել հակառակորդի նախահարձակ գործողություններից տուժած կամ մահացած զինծառայողներին ու նրանց ընտանիքներին։ Գերատեսչության առաջարկն այսօր ԱԺ–ում ներկայացրեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։
«Առաջարկվում է` անկախ այն հանգամանքից` դա եղել է մարտական հերթապահության ժամանակ, հատուկ առաջադրանք կատարելիս, թե ոչ, անգամ` թիկունքում, զորամասում, եթե զինծառայողը վնասվածքը ստացել է հակառակորդի նախաձեռնած գործողությունների ժամանակ` դիվերսիա, հրթիռակոծություն, հարձակում, նրա կյանքին կամ առողջությանը հասցված վնասը, որի ընթացքում 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն է առաջացրել, ենթական է փոխհատուցման»,– ասաց Գաբրիելյանը` ներկայացնելով համապատասխան օրենքի նախագիծը։
Բանակում տեղի ունեցող դեպքերով հրճվող իրավապաշտպաններով կզբաղվեն իրավապահները. Բալայան
Նշենք, որ գործող ներկա օրենքով փոխհատուցում է նախատեսվում միայն մարտական գործողությունների կամ մարտական առաջադրանք իրականացնելու ժամանակ վիրավորված կամ զոհված զինծառայողների համար։ Փոխհատուցումը հատկացվելու է ոչ թե պետական բյուջեից, այլ «Զինծառայողների հիմնադրամից»։
Բալայանը հայտնեց, որ այս պահին օրենքի շրջանակում 9 զինծառայող կա, ևս 2-ի վերաբերյալ առաջիկայում կտրվի դատարանի եզրակացությունը` ստացած վնասվածքների ծագման մասին։
Ադրբեջանն ավելի քան 800 կրակոց է արձակել Արցախի ուղղությամբ. ՊՆ
Նոր օրենքը տարածվելու է 2008թ–ից ի վեր տեղի ունեցած դեպքերի վրա։ Գաբրիելյանի խոսքով` նախատեսում են տարվա ընթացքում օրենքը տարածել 1998 թ–ից հետո տեղի ունեցած դեպքերի վրա։
Փոխնախարարը նաև հայտնեց, որ թեև առաջարկված օրինագիծը փոխհատուցում չի նախատեսում ոչ հակառակորդի գործողություններից տուժած զինծառայողների համար, բայց այդ տարբերակը ևս քննարկվում է կառավարության մակարդակով։ Չի բացառվում, որ այն ևս առաջիկայում ներկայացվի Ազգային ժողովին։
Մարտիրոսյան. «Առաջնագծից բոլոր զանգերը կարող են գաղտնալսվել, ինչը վտանգավոր է»