Ծառուկյանը չի վստահում տնտեսական հեղափոխությանը. ինչու

ԲՀԿ առաջնորդը տնտեսական զարգացման իր ծրագիրն ունի, նա կարծում է, որ կառավարության ծրագրով առաջ գնալ հնարավոր չէ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik.Հայաստանի տնտեսական զարգացման վերջին ցուցանիշներն անգամ Գագիկ Ծառուկյանի կարծիքը չեն փոխել՝ կառավարության ներկայացրած ծրագրով տնտեսական զարգացում չի կարող լինել։

Այս մասին ԲՀԿ առաջնորդը հայտարարեց այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում։

Ծառուկյանը դրա կարիքը չունի. ԲՀԿ առաջնորդը վստահ է, որ կորոնավիրուսով չի վարակվի

«Ես ոչ թե Հարվարդ եմ ավարտել, այլ տնտեսության մեջ եմ զարգացրել իմ փորձը։ Ես տիրապետում եմ տնտեսությանը։ Մեզ հարկավոր է առողջացման ծրագիր՝ փոքր ու միջին բիզնեսի, գյուղատնտեսության, երիտասարդ ընտանիքների», - ասաց նա։

Ծառուկյանն առաջարկեց նախ վերադարձնել սկսնակ գործարարների այն ունեցվածքը, որն այսօր բանկերում գրավի տակ է։

«Այսօր գալիս է գարունը, տեսեք՝ գյուղատնտեսության մեջ ոչ սերմ կա, ոչ մեխանիզացիա կա, ոչ  վառելիք կա, ինչով պետք է մարդիկ զարգանան։ Ինչ տնտեսական հեղափոխության մասին է խոսքը»,- ասաց գործարար պատգամավորը։

Նա նաև հիշեցրեց, որ տնտեսական հեղափոխության մեկնարկն ազդարարելու պահին ՀՀ-ում 1.5 մլն վարկառու կար, 1 տարի անց դրանց թիվը ոչ միայն չի նվազել, այլև հասել է 1.6 մլն-ի։

Տնտեսության աճ են կանխատեսում, բայց արդյունաբերությունը նորից հետ է ընկնում. Մարգարյան

«Մարդն այսօր մտածում է՝ մութը երբ կընկնի ու երազում, որ էլ լույսը չբացվի, որ չգան ունեցվածքը տանեն, տունը տանեմ, հողը տանեն»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է կառավարության հրապարակած տնտեսական ցուցանիշներին, Ծառուկյանը չի բացառում, որ աճ կա, բայց այն, իր համոզմամբ , չի ազդել մարդու կենցաղի, մտածողության, ապրելակերպի վրա։