«Բժի՛շկ, բժշկեա՛ զանձն քո». Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է Չավուշօղլուին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին տված խորհուրդը ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին ստիպել է օգնության կանչել Ավետարանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Twitter–ի իր էջում գրել է, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին տրվող խորհուրդը մտաբերել է տալիս Ղուկաս 4:23-ը. «Բժի՛շկ, բժշկեա՛ զանձն քո»:

​Հիշեցնենք` Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է բարձրացնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքի արդյունավետությունը։

Չավուշօղլուն ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից պահանջել է ավելի արդյունավետ աշխատել

Նա ասել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի որոշումը պետք է լինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու շրջանակներում։

Թուրքիայի արտգործնախարարը մարտի 2–ին հանդիպել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Հանդիպմանը մասնակցել էին համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

«Եթե Հայաստանը վստահ է իր վրա, բացենք արխիվները». Չավուշօղլուն` Հայոց ցեղասպանության մասին