Ryanair–ը կորոնավիրուսի պատճառով 25%–ով կկրճատի դեպի Իտալիա կարճ ավիաչվերթերը

Բոլոր այն ուղևորները, որոնց թռիչքները չեղարկվելու են, այդ մասին արդեն տեղեկացվել են էլեկտրոնային փոստի միջոցով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. Ryanair ավիաընկերությունը կորոնավիրուսի պատճառով մտադիր է 25%-ով կրճատել իտալական կարճ չվերթները մարտի 17–ից ապրիլի 8–ն ընկած ժամանակահատվածում:

Ryanair ավիաընկերությունը հայտարարել է նոր ուղղություն. Տաթևիկ Ռևազյան

Ինչպես գրված է Ryanair Armenia–ի Facebook–ի էջում, բոլոր ուղևորները, որոնց թռիչքները չեղարկվելու են, այդ մասին արդեն տեղեկացվել են էլեկտրոնային փոստի միջոցով։

Միևնույն ժամանակ ընկերությունը նշում է, որ Երևանից Հռոմ և Միլան թռիչքները կշարունակվեն պլանավորված ռեժիմով։

Նշենք, որ 2019 թվականի հոկտեմբերին հայտնի դարձավ, որ Ryanair իռլանդական լոուքոսթերը 2020 թվականից կսկսի կանոնավոր չվերթեր իրականացնել Հայաստանից դեպի Եվրոպայի մի շարք քաղաքներ` Հռոմ, Միլան, Բեռլին և Մյունխեն։ Հունվարին հայտնի դարձավ, որ 2020 թվականի մայիսից շաբաթական երկու անգամ ավիաընկերությունը կանոնավոր չվերթեր կիրականացնի Երևան–Սալոնիկ և Գյումրի–Աթենք ուղղություններով։

Միլանից Երևան Ryanair ավիաընկերության առաջին չվերթը կայացավ այս տարվա հունվարի 14-ին։

Անվճար պանիրը միայն թակարդում է, կամ որքան են ծախսում լոուքոսթերները չվերթի համար

Հիշեցնենք` Չինաստանի իշխանությունը Ուհան քաղաքում անհայտ ծագման թոքաբորբի բռնկման մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) տեղեկացրել էր 2019 թվականի դեկտեմբերի 31-ին։ Մասնագետները պարզել են, որ հիվանդության հարուցիչը կորոնավիրուսն է։ ԱՀԿ–ն միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է հայտարարել և հիվանդությանը տվել COVID-2019 պաշտոնական անվանումը։