Անչափ հուզիչ էր. Քիմ Քարդաշյանի և Քանյեի դուստրը նորաձևության մրցույթում ռեփ է կարդացել

Նորթը ներկաներին զարմացրել է նորաձևության շաբաթվա շրջանակում նոր հավաքածուի ցուցադրության ժամանակ իր ելույթով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի և ամերիկացի հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի դուստրը` Նորթը, Փարիզի նորաձևության շաբաթվա ընթացքում, Yeezy-ի ցուցադրության ժամանակ ռեփ է կարդացել։

Համաշխարհային աստղերի 6-ամյա դուստրը հազիվ թե իր ապագա մասնագիտության մեջ արդեն որոշում կայացրած լինի, բայց իրեն հավասարապես վստահ է զգում տարբեր դերերում: Նորթին, ինչպես և իր մորը, գրավում է նորաձևության և գեղեցկության աշխարհը: Բայց աղջիկը որոշակի հատկանիշներ էլ ժառանգել է իր տաղանդավոր հորից:

Ինչպես է Ֆիլիպ Կիրկորովը հետևում Քիմ Քարդաշյանի և նրա ամուսնու «սիրախաղին». լուսանկար

Նախորդ օրը նա ելույթ է ունեցել նորաձևության շաբաթվա շրջանակում` Ուեսթի նոր ապրանքանիշի հավաքածուի ցուցադրության ժամանակ:

Կանգնելով մոդելների կողքին, հնգամյա Նորթն ընթերցել է հայտնի աստղ ԶաԶայի ռեփը, որն առաջացրել է միջոցառման հյուրերի հիացմունքը: Փոքրիկի աստղային ծնողների ուրախությունն անսահման էր։

Աստղային դուետ. Քիմ Քարդաշյանի ավագ դուստրը երգել է ռեփեր հոր հետ. տեսանյութ

«Ես շատ հպարտ եմ իմ Նորթով: Ինձ հուզեց նրա առաջին կատարումը: Դա իմպրովիզ էր: Zaza the Creator, հուսով եմ, դու նույնպես հավանեցիր նրա ռեմիքսը»,- սոցցանցերում գրել է Քիմ Քարդաշյանը:

Նա ավելացրել է, որ Նորթի կատարումը իրենց համար միանգամայն անակնկալ էր: